Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղ պայմաններում զոհվածի հայր. «Բոլորից պատիվ եմ պահանջելու»

Փետրվար 04,2013 23:12

Այսօր Արտաշատ քաղաքում քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էր ցանկանում մոտենալ Ռոբերտ Խուդավերդյանը: Վերջինիս որդին զոհվել է խաղաղ պայմաններում, Նոյեմբերյանում: Մինչ Ռոբերտ Խուդավերդյանը փորձում էր հարմար  «դարանակալել», որպեսզի կարողանա մոտենալ նախագահին, անվտանգության աշխատակիցները նրան «մեկուսացրեցին»:

Վիճաբանություն, որպես այդպիսին, չեղավ, զոհվածի հայրն ինքը չցանկացավ: Ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ ցանկանում էր նախագահին անձամբ իր դարդ ու ցավը հասցնել, քանի որ արդարադատության համակարգում այդպես էլ արդարություն չի գտել, հիասթափված է: Ասաց` հասկանում է, որ նախագահն էս պահին ոչինչ անել չի կարող, բայց մտածում էր՝ գոնե կխոսի, իր սիրտը կթեթեւացնի: «Բոլորից պատիվ եմ պահանջելու, ես իմ դարդի տերն եմ»,- հավելեց նա` այդպես էլ չհաջողելով  իր դարդը նախագահին պատմել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728