Փետրվարի 5-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 78-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը եւ «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը: Քննարկման թեման` որքանով էին իրավաչափ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին հետեւած գնահատականները եւ պետական կառույցների գործողությունները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:
Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին:
Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ
https://www.livestream.com/aravot?fb_version=2.0
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:
Խնդրում եմ Ձեր մեկնաբանությունը` կապված Հայրիկյանի այն հայտարարության հետ, որ միգուցե սա նաև այն ուժերի ծրագրածն էր, որոնք չմասնակցեցին ընտրություններին, փոշմանեցին ու հիմա երկրորդ շանս էին ուզում ստանալ: Մասնավորապես դուք պատահական եք համարում ՀԱԿ-ի մարտիմեկյան հանրահավաքը , որին մեկ ամիս առաջից բոլոր ուժերով փորձում են պատրաստվել, արդյոք դա ընդհանուր ծրագրի մի մասնիկը չի : Չմոռանանք, իհարկե ԲՀԿ-ին և Դաշնակցությանը: Շնորհակալություն
Այս մահափորձով Հայրիկյանը դառավ երկրում իրավիճակի տերը, կարելի է ասել- ընտրությունների տիրակալը, չեք կարծում, որ եթե նա նոր ընտրություններ պահանջեր, ապա դրանց ելքը վատ կարող էր լինել Սերժ Սարգսյանի համար, իսկ եթե դա չի անում, հաստատ Սարգսյանի հետ բանակցել է` իր համար բավարար երախտագիտության դրսեւորումներ ստանալով: Ամեն դեպքում սա նրա աստեղային ժամ ունենալու վերջին հնարավորությունն էր: Այս համատեքստում, ինչպես եք վերաբերվում Հայրիկյանի կողմից` իր իսկ դեմ մահափորձը կազմակերպելու վարկածին: