Նախագահի թեկնածուն խոստացավ Քասախ գյուղում փակ դռները բացել ու գնացածներին հետ բերել:
«Քասախում 10 հատ սենյակի խփես, 3-ի դուռը չի բացվի»,- այսօր Քասախում քարոզարշավի ժամանակ գյուղացիներն արտագաղթից այսպես էին բողոքում Րաֆֆի Հովհաննիսյանին:
Նախագահի թեկնածուն խոստացավ բացականերին հետ բերել: «Իմ ծրագրերը կկարդաք, որտեղ համաձայն եք՝ ասեք համաձայն եմ, կքվեարկեք, որտեղ համաձայն չեք, ձեր քվեն ուրիշին կտաք: Բայց կարեւոր է, որ դուք մասնակցեք փետրվարի 18-ին ազատ, արժանապատիվ՝ ձեր օրենքին համապատասխան: Որովհետեւ այս անգամ դուք արդեն զգում եք, որ մի փոքր փոփոխություն կա ժողովրդի ոգու մեջ: Զգում ենք, որ եթե շատ ուզենանք եւ գործենք այդ օրը, կարող է Քասախը, Աշտարակը եւ մեր երկիրը փոխվի: Թող հաջողություն լինի, այս փակված դռները բացվելու են մի օր նորից»:
Քասախցիներից մեկը կատեգորիկ նշեց՝ եթե դուք չընտրվեցիք, մենք գնալու ենք էստեղից՝ 100 տոկոսով:
Կարդացեք նաև
Մի երաժշտական դպրոցում հանդիպման ժամանակ բնակիչները Րաֆֆի Հովհաննիսյանին ողջագուրվելով՝ ասացին. «Նրան ենք ընտրելու: Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքվում չոքացրել է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ