Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «Այս իրադրությունը բան չփոխեց»

Փետրվար 04,2013 21:36

IMG_028815-րդ օրը ԳԱԱ շենքի առջեւ հացադուլ իրականացնող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը այսօր երկու ժամով է տուն գնացել:

Ինչպես ինքն է պատմում, լոգանքից հետո տնեցիները չեն էլ փորձել հացադուլը շարունակելու որոշումից իրեն հետ կանգնեցնել, որովհետեւ. «Նրանք պատրաստված էին, դեռեւս հունվարի 20-ին կայացած որոշում էր, բնականաբար որեւէ մեկի համար այս իրադրությունը բան չփոխեց, պարզապես անհրաժեշտ գործողություն էր մարմնի հիգիենայի համար»:

Պարոն Ղուկասյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ բժիշկներից հարցրե՞լ է՝ հացադուլի թույլատրելի մաքսիմալ ժամկետը, որը առողջական վիճակի համար լուրջ վտանգ չի դառնա. «Ինչի՞ պետք է հարցնեի: Հացադուլը պայմանավորված է սկզբունքների հետ եւ շատ կվնասես,  թե քիչ կվնասես առողջությունը, երկրորդական հարց է»:

Պարոն Ղուկասյանը չի տխրում ու չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, եթե անգամ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձով պայմանավորված ընտրությունները հետաձգվեն:  Նա ասաց՝ գնալու է մինչեւ վերջ:

Չնայած Հայաստան ժամանած եվրոպացի ու ԱՊՀ դիտորդները դեռ շաբաթներ առաջ էին հայտարարել, որ  պատրաստվում են հանդիպել նախագահի բոլոր թեկնածուների հետ, սակայն պարոն Ղուկասյանին դեռ չեն տեսել. «Ինձ համար բացարձակ միեւնույնն է, ես տվել եմ նրանց աշխատանքի գնահատականը: Դիտորդները ծառայում են, սատարում են մեր երկրում քրեաօլիգարխիկ համակարգի վերարտադրմանը»:

Տեղեկացնենք նաեւ, որ այսօր երեկոյան պարոն Ղուկասյանին են այցելել  «Ժառանգություն» կուսակցությունից Ստյոպա Սաֆարյանը եւ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728