Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում

Փետրվար 04,2013 19:32

Փետրվարի 4-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային և նրան ուղեկցող անձանց:

Ողջունելով հյուրերին՝  Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց Եվրոպական միության հետ արդեն տարիներ տևող համագործակցությունը, մասնավորապես՝ աջակցությունն ու օժանդակությունը ոստիկանության բարեփոխումների գործընթացին:

Ոստիկանության պետն անդրադարձավ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքին և նշեց, որ նախագահի թեկնածուի հետ կատարվածը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները: Գործի նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ:

Վլադիմիր Գասպարյանը հիշեցրեց, որ դեռևս հունվարի 17-ի հայտարարությամբ ոստիկանությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում պատասխանատվություն է ստանձնել ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար և հանձնառությանը հավատարիմ՝ ձեռնարկել է մի շարք միջոցառումներ:

Ոստիկանության կենտրոնական ապարատում կազմավորվել և ոստիկանության պետի առաջին տեղակալի գլխավորությամբգործում է օպերատիվ շտաբ, որը ղեկավարում ու վերահսկում է ամբողջ գործընթացը, անձնակազմին ուսուցանվում է ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցը, վերլուծվում և կիրառվում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ձեռք բերված փորձը, մարզեր գործուղված մասնագետները խորհրդատվական աշխատանք են կատարում տեղերում, սերտ է համագործակցությունը դիտորդական առաքելությունների և զանգվածային լրատվության միջոցների հետ, հստակ գործում է ընտրություններին առնչվող ահազանգերին ու հրապարակումներին արձագանքելու մեխանիզմը և այլն:

Տրայան Հրիսթեան գոհունակություն հայտնեց ոստիկանության ձեռնարկած քայլերի առնչությամբ և հետագա համագործակցության ու աջակցության պատրաստակամություն հայտնեց:

Վլադիմիր Գասպարյանը վերահաստատեց նախագահի թեկնածուների և նախընտրական հավաքների անվտանգությունն ապահովելու՝ ոստիկանության հանձնառությունը ու հավաստիացրեց, որ ամեն ինչ է արվում միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728