«Մահացողների ամենատարածված հինգ զղջումները» գրքի հեղինակ Բրոնի Վենը երկար տարիներ հետազոտություններ է անցկացրել` պարզելու համար, թե ամենաշատը ինչի համար են ափսոսում իրենց կյանքի վերջալույսին մոտ կանգնած մարդիկ, գրում է mirvam.org-ը: Այս ընթացքում նա լսել է շատ զղջումներ և կազմել է հինգ ամենատարածված զղջումների ցանկը:
1. Ես զղջում եմ, որ բավարար խիզախություն չեմ ունեցել ապրել այնպես, ինչպես ճիշտ էի համարում, այլ ոչ թե արդարացնել շրջապատողների սպասումները:
2. Ես զղջում եմ, որ շատ եմ աշխատել:
3. Ափսոսում եմ, որ զգացմունքներս արտահայտելու խիզախություն և կամք չեմ ունեցել:
4. Ես զղջում եմ, որ կորցրել եմ ընկերներիս հետ կապը:
5. Ես զղջում եմ, որ թույլ չեմ տվել ինձ լինել ավելի երջանիկ:
2004 թ.-ի այս օրը բացվեց Ֆեյսբուք սոցիալական ցանցը: Չնայած ֆեյսբուքը սկզբում նախատեսված էր ուսանողների համար, սակայն այժմ այնտեղ գրանցված օգտագործողների 70%-ը 26 տարեկանից բարձր են: Ֆեյսբուքի օգտագործողների 70%-ը գտնվում են ԱՄՆ-ից դուրս: Սկզբնապես նախատեսված եղել է միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել և օգտվել Ֆեյսբուքից: 2007 թ. կեսերին սկսեցին կիրառվել ֆրանսերեն, իսպաներեն, և գերմաներեն տարբերակները` խթանելու համար ցանցի տարածումը այլ երկրներում: Այն թարգմանված է ավելի քան 70 լեզվով, այդ թվում՝ հայերեն: Ստեղծվել է 2004 թ.-ի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի կողմից։ Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուջսը և Դասթին Մոսկովիցը: