Ձմռանը Ծաղկաձոր քաղաքում աշխատելը շահավետ էր տարիներ առաջ:
«Ամեն տարի զբոսաշրջիկների թիվը նվազում է: Նախկինում շատ էին, նույնիսկ հերթեր էին գոյանում, բայց այսօր ժամերով սպասում ենք, որ մեկը գա ու քշի»,- ինձ հետ զրույցում ասաց մեքենայի վարորդը:
Հանգստացողները մեծ սիրով են գալիս Ծաղկաձոր, բայց երբ տեսնում են ցեմենտի գործարանի ծուխը, ցավ են ապրում, որ այս գեղեցիկ բնության գրկում այսպիսի գործարանը շարունակում է գործել. «Հանգստանալու փոխարեն քիչ չի ցեմենտի փոշի ենք շնչում, հիմա էլ ասում են հանքեր են ուզում բացել, թե մեկ-երկու հոգի գալիս են, մի քանի տարի հետո նրանք էլ չեն գա»,-ասաց զրուցակիցս, ով Երեւանից եկել էր Ծաղկաձոր հանգստանալու: Նա նաև դժգոհեց մթերքի` օր օրի թանկացող գներից. «Այս տարի առաջին անգամ եմ գալիս: Նախորդ տարվա համեմատ` շատ է թանկացել: Վերջին անգամ եկել էի 2012-ի դեկտեմբերի սկզբին ու այն ժամանակ մի քիչ էժան էր, իսկ այս անգամ մոտ 10 տոկոսով թանկացել է հյուրանոցի գինը»:
Զրուցակիցս վերջում ասաց, որ հաջորդ անգամ հանգստանալու համար մեկնելու է Հայաստանից դուրս, քանի որ դրսում օդը մաքուր է, իսկ ծառայությունները համեմատաբար էժան:
Էմին Մաթեւոսյան` (Mynews.am)