Ուիլ Սմիթը հանգստից հետո իր աշխատանքային գործունեությանն է վերադարձել այն ժամանակ, երբ մեծ էկրան պետք է բարձրանար «Люди в чёрном» կատակերգության շարունակությունը: «Առավոտ երիտասարդական»-ը Ձեզ համար հավաքել է մի քանի հետաքրքրաշարժ փաստ ֆիլմի մասին:
1. Պարանի համակարգը, որը ցուցադրվում է ֆիլմում, «Ապոլոն»-ի թռիչքի հրապարակն է եւ այն իրականում գոյություն ունի:
2. Բորիսի դերի համար քննարկվել է նաեւ Սաշա Բարոնի Կոենի թեկնածությունը:
3. Ջեյը վերադառնում է անցյալ 43 տարով եւ հանդիպում է Կեմի հետ, որի դերը խաղում է Ջոշ Բռոլինը: Սակայն Ջոշը ոչ թե 43, այլ 21 տարի է փոքր Թոմի Լի Ջոնսից:
4. Երբ Բորիսը պայթեցնում է բանտի պատը, բոլոր թիկնապահներին հանում է դուրս, բայց երբ ինքն էլ է դուրս գալիս, մոտակայքում ոչ մի մարմին չի երեվում: Դրանք չեն կարող թռչել բաց տիեզերք, քանի որ լուսինն ունի գրավիտացիա:
5. Երբ սկսվել են նկարահանումները, սցենարը ավարտված չի եղել: Դա բերել է նկարահանման գործընթացի հետաձգմանը:
6. Մայքլ Բեյնը` «Արմագեդոն» եւ «Պիրլ Հարբոր» ֆիլմերի ռեժիսորը, հետաքրքրություն է ցուցաբերել «Людьми в чёрном -3» աշխատանքների հանդեպ, բայց, չգիտես ինչու, նրա Մասնակցությունը ֆիլմի աշխատանքներում չեն ընդունել:
7. Մայիսի 18-ին` Մոսկվայի պրեմիերայի ժամանակ, Բարի Զոնենֆելդը հայտնել է, որ ցանկանում է նկարահանել շարունակությունը. «Ես շատ եմ ցանկանում նկարահանել չորրորդ մասը, սակայն դա հնարավոր կլինի անել, եթե երրորդ մասը հաջողության հասնի»: