Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տնօրենիս հետ մոտ էի». Աշխատավայրում տեղի ունեցող զավեշտալի դեպքերի մասին

Փետրվար 04,2013 17:29

Ֆիզիկական աշխատանքը նպաստում է երկարակեցությանը. փաստում են բրիտանացի գիտնականները: Նրանց խոսքով՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնում է բորբոքումների հավանականությունը, ամրապնդում սրտանոթային համակարգը: «Տագնապի զգացում ունեցող կամ սթրեսային վիճակում գտնվող մարդը հազիվ թե լուրջ ֆիզիկական վարժություններ կատարի, մինչդեռ դա կօգնի խուսափել մի շարք խնդիրներից և պահպանել հոգեկան հավասարակշռությունը»,-ասում է ուսումնասիրության ղեկավար Մարկ Համմերը:
«Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն»,-ասում է հայտնի խոսքը: Ինչպես պնդում են շատերը, մարդիկ ավելի արդյունավետ են աշխատում այն դեպքում, երբ աշխատանքն, ըստ իրենց, ցանկություն է: Իսկ ահա աշխատավայրում տեղի ունեցող փոքրիկ միջադեպերը, զավեշտալի դեպքերը գործը դարձնում են ավելի հետաքրքիր և ոչ թե ձանձրացնող: «Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց, թե աշխատավորները ինչ զավեշտալի դեպքերի են ականատես եղել իրենց աշխատավայրում:
54-ամյա շինարար Արմենը հիշում է հետևյալ արկածը: «Գործ էի անում, տան տղամարդը գնաց,ասեց` եթե բան պետք լինի, կնիկը տանն ա, մի քանի ժամ հետո կինը եկավ ՝ վարպետ ջան հեսա տեղ եմ գնում աղջկաս հետ, շուտ կգամ: Էն գնալն էր, որ գնաց, գործս պրծել եմ, հելա որ գնամ, տենամ դուռը փակել ա, ուղիղ 4 ժամ իրան եմ սպասել, որ գա դուռը բացի»,-ասում է Արմենը:
21-ամյա դեղագործ Սիրարփին էլ պատմում է. «Նոր էի անցել աշխատանքի դեղատանը: Մի թմրամոլ եկավ, ուժեղ ցավազրկող ուզեց: Այդ պահին սպասարկում էի մի տատիկի: Նա քթի տակ մռթմռթաց, հետո դանդաղ քայլերով գնաց դեպի դուռը: Մտածում էի` կհեռանա, այնինչ բռունցքով հարվածեց դռան ապակուն, փախավ»:
43-ամյա դերձակուհի Լիլիթը, ով աշխատում է երևանյան կարի արտադրամասներից մեկում, հավաստիացնում է . «Մեր մոտ ամեն օր էլ տենց ա, գալիս են հայտնի մարդիկ ու շատ դեպքերում հազիվ ես ծիծաղդ զսպում՝ նենց քաղքենի ձևով են իրենց պահում»,-ասում է նա: Այնուամենայնիվ, զավեշտալի դեպքերից առանձնացնում է հետյալը. «Մի անգամ էլ մի երկնագույն այցելեց, մեր հետ աշխատող տղերքը ասեցին, որ ինքը հայտնի ա Մարինե անունով: Աչք էր դրել մեր Ռազմիկին, ուզում էր, որ ինքը սպասարկի իրեն: Սաղ տարին խեղճ տղուն ձեռ էինք առնում»: 19-ամյա լրագրող Գայանեն էլ ասում է. «Ինձ համար հետաքրքիր էն էր, որ մի անգամ ինձ մոտ հարցազրույցի էին եկել շոկոլադով: Էտ սպանեց ինձ ուղղակի, նենց տպավորություն էր ոնց որ կոֆե խմելու էի կանչել»: 22-ամյա վաճառողուհի Ալինան պատմում է՝զավեշտալի իրավիճակում է հայտնվել, երբ տնօրենը, ով իր խոսքով՝ երիտասարդ, կանանց սրտերը գերող տղամարդ էր, խնդրել է խանութ ներս մտնող մեկին հավատացնել, թե նա իր ընկերուհին է. «Տնօրենիս հետ մոտ էի, բայց ոչ էն կարգի, որ ամեն ինչ իրա ուզածով անեի, ասացի, որ եթե այդպես է ուզում, ապա հաջորդ օրը պետք է ազատ օր տա, ասաց՝ խնդիր չկա,-ասում է Ալինան ու հավելում,-այդ աղջիկը նրա երկրպագուհին էր, կատաղեց վրես, գոռաց, նեղացած տնօրենիս դուրս գնաց»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728