Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թող Հայրիկյանը վերջնականապես կողմնորոշվի՝ ռուսական իմպերիալի՞զմն էր, թե՞ սուլթանական Թուրքիան»

Փետրվար 04,2013 16:59

«Թող պարոն Հայրիկյանը վերջնականապես կողմնորոշվի իր վարկածների մեջ՝ ռուսական իմպերիալի՞զմն էր, թե՞ սուլթանական Թուրքիան: Երբ վերջնականապես կկողմնորոշվի ու կոնկրետ վարկածի վրա կանգ կառնի, ես հարկ կհամարեմ, ինչ-որ բան մեկնաբանել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Մենք նրանից հետաքրքրվել էինք՝ այս ընտրություններում չառաջադրված քաղաքական ուժերին ի՞նչ կտար ընտրությունների հետաձգումը եւ իրատեսակա՞ն համարում է Հայրիկյանի առաջ քաշած վարկածը, թե մահափորձը ռուսական իմպերիալիզմին էր պետք:

Տիկին Զոհրաբյանը անհեթեթություն որակեց պարոն Հայրիկյանի դիտարկումը չառաջադրված քաղաքական ուժերի վերաբերյալ. «Ինչ-որ հիմա ասվում է, կատարյալ անհեթեթություն է, չեմ ցանկանում վիրավորել պարոն Հայրիկյանին, նրան շուտափույթ առողջություն եմ մաղթում, բայց կրկնում եմ՝ թող նա վերջնականապես կողմնորոշվի իր վարկածների մեջ»:

Հիշեցնենք, որ պարոն Հայրիկյանը շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում բացի այն, որ իմպերիալիստական Ռուսաստանին էր ակնարկել իր մահափորձը կազմակերպելու հարցում, նա նաեւ ասել էր. «Եթե անգամ ինձ խփեին էլ, ոչինչ չէր փոխվելու, փոխվելու էր միայն ընտրությունների ժամանակահատվածը, որը պետք է ինչ-որ ուժերի, որոնք հետին հաշվարկով տեսան, որ իրենք սխալվել են, չեն առաջադրվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gibindus says:

    Նաիրա Զոհրաբյան, Հեղինե Բիշարյան, Հրանուշ Հակոբյան-էլ ո՞րն ասեմ: Արա, դե սիՌում եմ, էլի, սիՌում եմ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728