Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի առաջարկով Սահմանադրական դատարանը հստակեցրեց հարկային մարմնի կողմից անձանց գույքի վրա արգելանք դնելու կիրառման մեխանիզմները

Փետրվար 04,2013 16:40

Օրերս ՀՀ Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի դիմումն ու հիմնավորումները, կայացրեց  որոշում, որով սահմանափակեց հարկային մարմնի կողմից անձանց գույքի վրա արգելանք դնելու կիրառման  մեխանիզմները։

Խնդիրն այն է, որ հարկային մարմինը անձի կողմից հարկային պարտավորությունների պատշաճ չկատարման դեպքում կիրառում է հարկային արգելանք անձի գույքի նկատմամբ, մինչդեռ գոյություն ունեն  հարկային պարտավորությունները ապահովող մի շարք այլմիջոցներ՝ տույժեր, կրկնապատկվող տույժեր և այլն:

Համաձայն Սահմանադրական դատարանի որոշման, գույքի նկատմամբ արգելանքի կիրառումը պետք է իրականացվի միայն հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ հնարավորությունների սպառման պարագայում և խիստ վերահսկելի ձևով:Այսինքն, հարկային մարմնի կողմից գույքի նկատմամբ արգելանքը կարող է կիրառվել միայն այլ՝ տույժեր, կրկնապատկվող տույժեր և այլ հնարավորությունների սպառման դեպքում և իրականացվելու է միայն դատական խիստ վերահսկողության պարագայում:

Հուսով ենք, որ Դատարանի նշված որոշումը կկանխարգելի հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից գույքի արգելանքի անհամաչափ կիրառման և չարաշահումների դեպքերը:

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728