Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հավատով փոխե՞նք «Դեպի ապահով Հայաստան»

Փետրվար 04,2013 16:37

Մեր երկրի օրենքներով պետական բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվում է գործարարությամբ զբաղվել: Սակայն օրենքը չի արգելում գործարարությամբ զբաղվել բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի անդամներին: Արդեն 14 տարի պաշտոնավարող Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի որդին՝ Նարեկը, բաժնետեր է Իջեւանում ավտոգազալցավորման ճնշման կայաններ աշխատացնող «Առամնա» եւ «Դանամա» ՍՊԸ-ներում:

Ի դեպ «Առամնա» ՍՊԸ-ի ավտոգազալցավորման ճնշման կայանը երկար ժամանակ Իջեւանի տարածաշրջանում միակն էր, այդտեղ մշտապես մեքենաների հերթեր էին, կայանի տերերը մեծ շահույթներ էին ստանում:

Այդ կայանի պատին 2012 մայիսից փակցված է ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը: Թեեւ խորհրդարանական ընտրություններից շուրջ 9 ամիս է անցել, սակայն մարզպետի որդուն պատկանող ավտոգազալցավորման կայանի պատին դեռեւս առկա է ՀՀԿ-ական կարգախոսը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եթե գավառամտությունը, խավարամտությունը, ստրկամտությունը, ստորաքարշությունը,
    Բաղրամյան 26-ում է այդ մակարդակին, ապա գավառներում բնականաբար այդպես կլինի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728