Լրահոս
Օրվա լրահոսը

Հայուհին առաջինն է Բարսելոնայում

Փետրվար 04,2013 16:22

«Մեծ ձեռքբերում էր, հիմա ինձ ավելի վստահ եմ զգում, սակայն շատ էի լարվել ու վախեցել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պատանի երգչուհի Անահիտ Սահակյանը:

Դեկտեմբեր ամսին Բարսելոնայի համերգասրահներից մեկում «Երգող Կոստա Բրավա» իսպանական ամենամյա միջազգային մրցույթի հայկական «ձայն» է ճանաչվել պատանի երգչուհի Անահիտ Սահակյանը:

Առնո Բաբաջանյանի «Կամուրջները», Սելին Դիոնի` «I’m Alive»-ը և Թինա Թյորների «Simply The Best» երգերը  կատարելով՝ գրավել է առաջին հորիզոնականը: Փառատոն-մրցույթի ժյուրիի կազմում եղել են Իսպանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Ուկրաինայի եւ այլ երկրների մշակույթի գործիչներ:

Երգչուհու պնդմամբ, նա համերգից առաջ լարված էր, սակայն ժյուրիի անդամները ժպտերես ու բարի գտնվելով՝ լարվածության աստիճանը նվազեցրեցին.

«Բեմում վստահ էի, մտածում էի լավ բաների մասին: Վրաց, ռուս եւ իսպանացի ժյուրիները գոհ էին ու շնորհակալություն հայտնեցին: Տպավորությունս շատ բարձր էր, հետաքրքիր էր ու արդար` կուզենայի կրկին մասնակցել»:

Անահիտի վոկալի ուսուցչուհի Արմանուշ Հակոբյանի խոսքով՝ երգել ու գումար վաստակելը դժվար է, որովհետեւ երկիրը փոքր է, եթե օղակ լինի եւ համակարգվի, մարդու արժանիքները կգնահատվեն.

«Մրցույթը անծանոթ էր, պրոֆեսիոնալ եւ բարդ: Անահիտի գեղեցիկ բնության շնորհիվ հաջողվեց գրավել պատվավոր առաջին հորիզոնականը, որը ուրախալի փաստ էր: Նա հավատարիմ, հազվագյուտ ու խելացի աղջիկ է, ով ներկայացրեց եւ բարձր պահեց հանրապետության պատիվը»:

«Անի Քոչար» փրոդաքշնի տնօրեն Անի Քոչարի համոզմամբ, մրցույթի նպատակն էր բոլոր պետություններին ներգրավել այս գործընթացում, պատանի եւ երիտասարդ ստեղծագործողներին հնարավորություն տալ ինքնադրսեւորվելու, նոր համագործակցությունների համար պայմանավորվածություններ ձեռք բերելու.

«Հայաստան պետությունը մասնակցում էր առաջին անգամ: Կարեւոր էր բեմական պահվածքը, կատարողականությունը, երգի մատուցումը, բեմական կերպարը: Մրցույթը անհայտ ու անսովոր էր երգարվեստում գտնվող մարդկանց համար»:

Անժելա  ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նազիկ says:

    Շնորհավորում եմ երգչուհուն,ուսուցչուհուն:Հիացած եմ տիկին Հակոբյանի մանկավարժ-մարդ տեսակով:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728