«Արարատում ստացած քվեները ինձ համար կարեւոր են»,-Արարատի մարզի Արարատ քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ իր խոսքը այսպես եզրափակեց ՀՀ նախագահի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանը:
Նա խոսեց արդար ընտրություններ անցկացնելու կարեւորության մասին, հույս հայտնելով, որ Վազգեն Սարգսյանի հայրենակիցները ավելի ըմբռնումով կմոտենան իր ասածներին: Արարատցիների հետ իր հանդիպումը նախագահը նվիրեց առողջապահական ոլորտին եւ Երեւանի բեռնաթափմանն ու մարզերում կյանքը աշխուժացնելու խնդիրներին:
Նախագահ Սարգսյանին այստեղ քիչ հարցեր տվեցին, ինչը զարմացրեց հենց իրեն. «Շատ տարօրինակ է: Ես էլ ասում էի ժամանակը չի հերիքելու հարցերին պատասխանեմ»:
Նախագահը արարատցիներին կոչ արեց առկա խնդիրներից դժգոհելու փոխարեն, յուրաքանչյուրը ինչ-որ մի բան անի դրանք լուծելու համար: Ասաց նաեւ, որ իր ասածը նախեւառաջ իշխանությանն է վերաբերում:
Կարդացեք նաև
Այնուհետեւ Աարատ քաղաքից նախագահը մեկնեց մարզկենտրոն Արտաշատ, որտեղ տեղի է ունենալու բացօթյա հանրահավաք:
Ի դեպ, Արարատի մշակույթի տան հարակից տարածքում հավաքված մարդիկ Aravot.am-ի հետ զրույցներում ասացին, որ իրենց կանչել են, որպեսզի ավտոբուսներով տեղափոխեն՝ մասնակցելու Արտաշատի հանրահավաքին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինչ խայտառակություն, դե նման նախագահին փորձիր հարգես: