Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Դալլաքյան. «Ո՞վ է ասել, որ ինձ Հայրիկյանը չի ընդունել»

Փետրվար 04,2013 16:01

«Ո՞վ է ասել, որ ինձ Հայրիկյանը չի ընդունել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը այսպես հերքեց, որ ինքը շաբաթ օրը գնացել է հիվանդանոց՝ Պարույր Հայրիկյանին այցելության ու վերջինս իրեն չի ընդունել. «Շաբաթ օրը ես այցելել եմ Պարույր Հայրիկյանին: Բժիշկները եւ նրա վստահված անձերից մեկը՝ Գագիկ Սարուխանյանը, մոտեցավ ինձ, ասաց, որ բժիշկներն այս պահին արգելել են, քանի որ Պարույր Հայրիկյանը պրոցեդուրաների մեջ է: Ես, լինելով բարեկիրթ մարդ, առողջություն ցանկացա նրան եւ հետ եմ վերադարձել: Լրագրողները դրանից հետո ասացին, թե իբր ինձ չի ընդունել: Ես ուղղակի դա համարում եմ ծիծաղելի, որովհետեւ քանի որ Հայրիկյանի հետ ունեմ շատ լավ հարաբերություններ: Միասին մենք նաեւ ֆուտբոլ ենք խաղացել: Նաեւ 96-ին, երբ ԱԺ-ում պատգամավորների նկատմամբ բռնություններ էին կիրառվում, ծեծ եւ այլն, ես այն պատգամավորներից մեկն եմ եղել, որը չի թույլ տվել, որպեսզի Հայրիկյանին հարվածներ հասցնեն»:

Վիկտոր Դալլաքյանը երեկ նույնպես այցելել է Պարույր Հայրիկյանին: Վերջինս նրան նույնիսկ նվեր է արել՝ տվել է DVD` «Նորօրյա պատմության մոռացված էջերից. բռնապետությունից կատարյալ ժողովրդավարություն»: Պարոն Դալլաքայանի պատմելով՝ «Նա ներողություն խնդրեց, որ պրոցեդուրաների պատճառով չենք կարողացել հանդիպել: Աղջկան էլ ասաց, որ համարս գրի, ասաց՝ ուզում եմ զանգեմ՝ երկար խոսենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728