ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին Լյուքսեմբուրգի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպմանը նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, ժամանելով Վալանս, առաջին մարզումն է անցկացրել «Ժորժ Պոմպիդու» ստադիոնում:
Մոտ մեկ ժամ տեւած մարզման ընթացքում, չնայած ցուրտ եւ քամոտ եղանակին, հայ ֆուտբոլասերներն աջակցել են մեր ֆուտբոլիստներին: Մարզմանը բացակայել են միայն Ռոման Բերեզովսկին եւ Սարգիս Մարկոսովը, որոնք թիմին միանալու են այսօր: Այսօր Վալանսի «Նովոտել» հյուրանոցում կայանալու է նաեւ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որից հետո թիմն անցկացնելու է վերջին մարզումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ