Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Avesta. «Էլեկտրոնային բառարան ԱՊՀ երկրների պետական լեզուների համար»

Փետրվար 04,2013 15:37

Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (ՀՀՄՀ) «ABBYY» համակարգչային ծրագրերի ընկերության հետ (հիմնադիրն ու տնօրենը հայազգի Դավիդ Յանն է) ԱՊՀ-ի երկրների և Վրաստանի պետական լեզուների համար բառարան կստեղծեն: Հայտնում է «Ավեստա» լրատվականը:

ՀՀՄՀ-ից հայտնել են, որ բառարանը նախատեսված է ԱՊՀ անդամ երկրների պետական լեզուների տարածման և ԱՊՀ երկրների միջև հումանիտար համագործակցությունը զարգացնելու համար:

Էլեկտրոնային բառարանը ստեղծվում է «ABBYY Lingvo» թարգմանչական ծրագրի բազայի հիման վրա, որը Ռուսաստանում ամենապահանջված բառարաններից է:

Ծրագրի մեջ ընդգրկված են Վրաստանը և ԱՊՀ 11 երկրներ՝ Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ռուսաստանը, Ուկրաինան:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728