Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը զարմացած է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին այդպես էլ չզրկեցին պատգամավորական մանդատից:
«Ի՞նչ է, սպասում են, որ այդ լրագրողին սպանի, նոր զրկեն մանդատից, ինչպես եղավ Վահե Ավետյանի դեպքում, դրա՞ն են սպասում: Բա ո՞ւր են իրավապահ մարմինները, ի՞նչ եղավ՝ էթիկայի հանձնաժողով էր, ինչ էր, պետք է որոշում կայացներ,, էդ մարդն էսօր մանդատով է: Էթիկայի հանձնաժողովը ձեւական բնույթ ունի: Բոլորը տեսել են, ոնց է հարձակվել: Սեդրակյանին նմանեցնում եմ «Հաջողության ջենտլմենները» ֆիլմի հայտնի դոցենտին՝ քրեական հեղինակության, որն ասում էր ծնոտդ կպոկեմ: Սեդրակյանը կրկնեց նույնը հայերենով ու հրապարակավ, բայց պատասխանատվության չենթարկվեց»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ