Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մահափորձն իր նպատակին չհասավ».Սերգեյ Մինասյան

Փետրվար 04,2013 15:08

«Հայրիկյանի դեմ մահափորձը հանրության համար ամենակարեւոր եւ քննարկվող թեմաներից մեկն է: Ոչ մի երկրում բացառված չեն նմանատիպ քաղաքական զարգացումները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածուի դեմ կատարված մահափորձի վերաբերյալ նշեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա համոզմամբ՝ ավելի նպատակահարմար կլինի չերկարացնել ընտրությունները եւ ներկա իրավիճակը օգտագործել ավելի արդյունավետ՝ պայքարը շարունակելու համար:

«Մահափորձն իր նպատակին չհասավ, բոլոր քաղաքական ուժերը  նույնատիպ գնահատականներ տվեցին՝ սպեկուլյացիաների ալիք չեմ տեսել: Մի մարդ, որի վրա կատարվել է մահափորձ, դժվար թե կարողանա եղածը հստակ ներկայացնել: Սահմանադրությունը հնարավորություն է տալիս երկու շաբաթով երկարաձգելու ընտրությունների ընթացքը, սակայն կարծում եմ, որ պրն Հայրիկյանի համար ավելի նպատակահարմար կլինի շարունակել պայքարը»:

Քաղաքագետի պնդմամբ՝ այս իրադարձությունը ֆորս-մաժորային էր, դա ձեռնտու չէր գործող նախագահին եւ մյուս մրցակիցներին.

«Արդարության սկզբունքը պահպանվում է՝ խախտվել է միայն վերջին իրադարձություններից առաջ: Լուրջ պայքար չկա, սակայն ինֆորմացիոն դաշտում բոլոր թեկնածուները գործում են այն ռազմավարության շրջանակում, ինչը որ որոշել էին: Ըստ իս՝ բացառությամբ մի քանի թեկնածուների, մնացածը մասնակցում են զուտ մասնակցելու համար»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728