Լրահոս
Օրվա լրահոսը

AINA. Արմատական իսլամիստների զոհ դարձած հայկական ընտանիքը

Փետրվար 04,2013 15:03

63-ամյա Ռոստոմ Սեֆարյանը դադարում է խոսել՝ փորձելով զսպել իր արցունքները: 2006թ. հուլիսին էր, երբ Իրաքի Մոսուլ քաղաքում իսլամիստ արմատականները առևանգել էին Սեֆարյանին: Գրում է «Ասիրիան» լրատվական գործակալությունը՝ անդրադառնալով Իրաքում քրիստոնյաների նկատմամբ տեղի ունեցած բռնություններին:

Հինգ օր անց Սեֆարյանը ազատ արձակվեց, երբ իր ընտանիքը համաձայնեց վճարել 72 000 դոլարի փրկագինը: Դա երկրորդ անգամն էր, որ առևանգել էին Սեֆարյանին: Առաջին անգամ նրա ընտանիքը տվել էր 12 000 դոլար՝ նրան ազատ արձակելու համար: Իսկ նրա կնոջ զարմիկին երեք օր առևանգման մեջ պահելուց հետո սպանել էին:

Սեֆարյանն այն 35 000 քրիստոնյաներից մեկն է, որը ապաստան է գտել Իրաքի քրդական շրջանում: Մոսուլի իր չորս հարկանի տունը ծախելուց հետո նա իր կնոջ և որդու հետ տեղափոխվել է Էրբիլ քաղաք, որտեղ նրանք վարձով են ապրում փոքր բնակարանում:

Առանց կենսաթոշակի կամ իրաքյան կառավարության աջակցության այլ միջոցների Սեֆարյանը ստիպված է ապավինել իր որդու աշխատավարձին. «Մոսուլում ես թագավորի պես էի ապրում», – ասում է նա: Էրբիլում նա պետք է ամեն տարի թարմացնի իր բնակության թույլտվությունը, ինչը ժամանակ և գումար է պահանջում. «Իմ տարիքում ես չեմ կարող աշխատանք գտնել: Ես չեմ խոսում քրդերեն և գոյատևելու որևէ միջոց չունեմ»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728