Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործով այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պետք է լսվեր մեղադրող Նելլի Աշրաֆյանի մեղադրական ճառը: Սակայն դատական նիստերի դահլիճն այդպես էլ չբացվեց: Իսկ տվյալ գործով նիստերի քարտուղարը Aravot.am-ին փոխանցեց, որ դատական նիստը հետաձգվում է՝ դատավոր Արմեն Հարությունյանի վատառողջ լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցը մեղադրվում է Գրիգոր Ղասաբյանից 508.000 ՀՀ դրամ խարդախությամբ յուրացնելու համար: Սուրեն Սուրենյանցը գումարը վերադարձրել է եւ այդ մասին «տուժողը» հայտնել է իր դատաքննական ցուցմունքի ժամանակ: