Այսօր ԱԺ նիստին վիրահատության պատճառով երկարատեւ բացակայությունից հետո ներկա էր ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: Նա լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ առողջությունը վերականգնվել է:
«Ուրեմն ՀԱԿ-ից դուրս գալու հարց չկա: Ես կասեի հակառակը: Թե ՀԺԿ-ն, թե՛ մնացած կուսակցությունները պետք է փորձեն դարձնեն ՀԱԿ-ի գործունեությունը առավել արդյունավետ»,- հայտարարեց պարոն Դեմիրճյանը: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, այն կուսակցությունը, որը միշտ մասնակցել է նախագահական ընտրություններին եւ որի պաշտպանած թեկնածուները փաստացի հաղթել են ընտրություններում, այս անգամ չի մասնակցում:
Հրանտ Բագրատյանին սատարելու հետ կապված նա ասաց, որ եթե երաշխավորվեին ազատ, արդար ընտրությունների անցկացումը, եթե պատժված լինեին նախորդ ընտրություններում բռնություններ իրականացրած մարդիկ, եթե պատասխանատվության ենթարկվեին Մարտի 1-ի սպանդի մեղավորները, հնարավոր է՝ մեր որոշումն այլ լիներ»:
Հարցին՝ Դուք լավատես եք ՀԱԿ-ի ապագայի նկատմամբ, դրա համա՞ր չեք ուզում դուրս գալ՝ նա պատասխանեց. «Մենք միշտ էլ ամեն ինչ արել ենք ուժերի համախմբման համար»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին՝ նա որեւէ վարկած առաջ չքաշեց՝ ասելով, որ ենթադրություններ անել չի սիրում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բագրատյանը մի կերպ, ծայրը-ծայրին յոլա կգնա առանց էս գերհզոր գործչի: