2013 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների, տնօրենների, ուսումնական մասի տեսուչների վերապատրաստման ծրագիրը: Վերապատրաստման դասընթացները նախատեսված է իրականացնել ուսուցման երկու ձևով. առկա՝ Հայաստանում, մեկամսյա ժամկետում և հեռավար (on-line): Հեռավար վերապատրաստումը կիրականացվի առանձին առարկաների գծով` սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:
2013թվականին վերապատրաստման շրջանակում իրականացվելու է վերապատրաստում վերապատրաստողների համար (Training of Trainers) “Տարրական ուսուցման մեթոդիկա և տարրական կրթության կազմակերպում” ծրագիրը, որին կարող են մասնակցել Հայաստանում ՀՀ ԿԳՆ ծրագրով առնվազն մեկ անգամ վերապատրաստումն անցած ուսուցիչներ,տեսուչներ,ուսուցչական աշխատանքի գնահատմանը մասնակցող և բարելավմանը նպաստող այլ պաշտոնյաներ:Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայագրեր, ինչպես նաև ուսումնամեթոդական գրականություն, դասագրքեր և այլ նյութեր: Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական միջոցներով՝ սկսած 2000 թվականից: Մինչ օրս վերապատրաստվել է ավելի քան 640 սփյուռքահայ ուսուցիչ:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն