Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պետք է, ոչ մի թիզ հող չտալով, խաղաղություն հաստատենք. համոզված է ռազմական հոգեբանը

Փետրվար 04,2013 14:15

Այսօր «Արմատ» ակումբում ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը խոսեց ադրբեջանա-հայկական պատերազմի, Ստեփանակերտի օդանավակայանի, ինչպես նաեւ Ադրբեջանում սրված ներքաղաքական իրավիճակի մասին:

«Վերջին շրջանում Ադրբեջանում նկատելի են զարգացումները, որոնք ճգնաժամային են, աստեղ պետք է տեսնել սոցիալական կողմը. աղքատության խնդիր կա, երկրորդ կողմը` բռնապետության փաստն է, բայց ցանկացած բռնապետություն ի վերջո հոգնացնում է եւ կա երրորդ գործոնը, ինչն էլ կապված է ամենաթողության խնդրի հետ, իսկ Ադրբեջանում այս խնդիրը շատ սուր է դրված: Եվ այս ամենը բերում հանգեցնում է ճգնաժամային իրավիճակի: Ադրբեջանում նախընտրական, կամ հետընտրական շրջանում կտեսնենք պայթյունն` այդ ճգնաժամի»,- մեկնաբանեց Ջամալյանը: Իսկ, թե մեզ ինչով է սպառնում այս ամենը, ապա ըստ նրա, եթե ադրբեջանական կողմը վստահ լինի, որ  պատերազմ սկսի՝ կհաղթի, ապա դա կանի, բայց քանի որ նման հաղթանակի հեռանկար գոյություն չունի, ապա նման իրավիճակում պատերազմի գնալը արկածախնդրություն կլինի Ադրբեջանի համար:

«Մենք պետք է հող չտալով խաղաղություն հաստատենք եւ ոչ մի թիզ հող չտանք թնամուն»,- նշում է Ջամալյանը, հավելելով,- որ մենք չպետք է պատրանքների տրվենք, քանի որ Ադրբեջանում չի կարող լինել իշխանություն, որը կհամակերպվի եղածի հետ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728