«Բոքսինգ սին» պարբերականը՝ անդրադառնալով Վլադիմիր Ենգիբարյանի մահվանը, գրում է, որ փետրվարի մեկին Օմար Հենրիի ողբերգական մահը (մահացել է լեղապարկի քաղցկեղից, 25 տարեկանում) միակ կորուստը չէր բռնցքամարտում, 80 տարեկան հասակում կյանքից հեռացավ Վլադիմիր Ենգիբարյանը՝ Սովետական Միության բռնցքամարտի երկրորդ օլիմպիական չեմպիոնը:
«Բռնցքամարտի իմ գործունեության ողջ ընթացքում ես երբեք նոկաուտի չեմ ենթարկվել, – Ենգիբարյանի խոսքն է մեջբերում պարբերականը՝ ընդգծելով, որ նա նաև Երևանի պատանի բռնցքամարտիկների դպրոցի հիմնադիրն է, – ես սիրուն տղա էի, չունեի ոչ սպիներ, ոչ այտուցներ, սակայն իմ ձեռքերը վնասվել է բռնցքամարտից, քանի որ ես շատ հարվածներ եմ հասցրել իմ մրցակիցներին»:
Պարբերականը գրում է, որ Ենգիբարյանին անկասկած կկարոտեն ոչ միայն Հայաստանի բռնցքամարտի համայնքում, այլև նրանք, ում բախտ է վիճակվել ականատես լինել նրա մենամարտներին:
Վլադիմիր Ենգիբարյանի հուղարկավորությունը տեղի կունենա այս կիրակի, Լոս Անջելեսում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ