Այսօր ԱԺ երրորդ նստաշրջանի առաջին նիստին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը առաջին անգամ 5-րդ գումարման ԱԺ-ում մասնակցեց նիստին՝ մոտ 15 րոպեով: Քվեարկություններից հետո նա դուրս եկավ նիստերի դահլիճից ու, այսպես ասած, «անհետացավ»: Լրագրողները բոլոր մուտքերի մոտ «հերթապահելով» այդպես էլ չկարողացան զրուցել ԲՀԿ առաջնորդի հետ ու ստանալ մի շարք հարցերի պատասխան: Ընդամենը վայրկյանների ընթացքում պարզվեց, որ նա ԱԺ շենքից դուրս է եկել:
Հիշեցնենք, որ երկրորդ նստաշրջանի ընթացքում ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչներն արդեն չգիտեին ինչ պատասխանել՝ ինչու ոչ մի օր Գագիկ Ծառուկյանը չի եկել ԱԺ նիստերին, ինչու է վերցրել մանդատը, եթե այդքան պիտի բացակայի եւ նմանատիպ մի շարք հարցերի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ