Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի գնահատմամբ, նախագահի թեկնածուներն ավելի շատ մեկը մյուսին քննադատելով են զբաղված, քան թե պայքարելով:
«Հրանտ Բագրատյանը լավ տնտեսագետ է, ասելիք ունի, բայց դա ընդամենը ասելիք է, պայքար չէ, որովհետեւ պայքարը պետք է նպատակաուղղված լինի արդյունքին հասնելու: Բայց որքան էլ թեկնածուներն ասեն՝ ունեն հնարավորություն 2-րդ փուլի հասնելու համար, տեսնում ենք, որ ավելի շատ մեկը մյուսի ուղղությամբ են նետեր ուղղում եւ ոչ թե բոլորով միասին խփում մեկ նետին: Պարզից էլ պարզ է, որ բոլորն էլ պայքարում են 2-րդ տեղի համար»,- Aravot.am-ին ասաց քաղաքագետը:
Պարոն Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ Բագրատյանը չի դիմացել ընդդիմադիր դաշտում առաջնորդի դերակատարությունը ստանձնելու գայթակղությանը եւ օգտագործել է այս ընտրությունների պատեհությունը:
Նա նաեւ դժգոհեց, որ նախագահի երեք թեկնածուների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի ու Պարույր Հայրիկյանի համատեղ հայտարարությունը միասնական շտաբի՝ Սահմանադրական դատարանին ուղղված հայցադիմումի կրկնությունն է եղել. «Բայց հարց է առաջանում իրենք ինչո՞ւ խորհրդարանական ընտրություններից հետո տեր չկանգնեցին մեր հայտարարությանը, որը մերժվեց Սահմանադրական դատարանի կողմից, ձեւական հայտարարություն արեցի՞ն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պայքարողը բա քո պես կլինի իհարկե, կաբինետային մուտիտների արքա!