Մահափորձի ենթարկված՝ ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիճակը լավ է:
Այսօր ժամը 11.30-ին նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են կրծքային վիրաբուժության բաժանունք, – այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Անհետաձգելի բուժօգնության գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը։
Պարույր Հայրիկյանը գիշերը նորմալ է անցկացրել, վիճակի վատթարացում չի եղել, այժմ ճնշումը, ջերմությունը նորմայի սահմանն
«Միայն գնդակից առաջացած հեմատոման ճնշում է առաջանում ուսի հատվածում, սակայն ոչ մի վտանգավոր բան չկա»,-ասաց Գագիկ Մանուկյանը: Պարույր Հայրիկյանը նաեւ հնարավոր է՝ երկու-երեք օրից դուրս գրվի՝ կախված վերքը ինչ վիճակում կլինի:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ