Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր՝ հացադուլի 15-րդ օրը, երկու ժամով տուն է գնալու:
«Հացադուլը շարունակելու եմ մինչեւ ընտրությունների ավարտը: Բնականաբար ամբողջ օրն այստեղ եմ մնում, կա հիգիենայի խնդիր: Որոշել եմ գնամ տուն՝ լողանամ: Որպեսզի այս իրադրությունն անհասկանալի չլինի հանրության համար, պատրաստ եմ լրագրողներից մեկին հրավիրել ինձ հետ»,- ասել է պարոն Ղուկասյանը:
Պարոն Ղուկասյանը ԳԱԱ շենքի մոտ կվերադառնա ժամը 5-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Վարուժան Գաբրիելյանի