Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանի դեմ մահափորձը, խանդոտ կանայք, Կիրովն ու Ադիբեկյանը

Փետրվար 04,2013 12:04

ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կազմակերպիչների և հրահրողների մասին ենթադրությունների մակարդակով այժմ բազում մեկնաբանություններ են արվում: Ինքը՝ Պարույր Հայրիկյանը նշում է, որ այս հարձակման հետևում կանգնած են եղել Ռուսաստանի հատուկ ծառայության ներկայացուցիչները:

Այս հայտարարության կապակցությամբ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն իր առարկությունները ներկայացնելով ասուլիսում՝ նշել է. «Ես նենց բաներ գիտեմ Հայրիկյանի կենսագրությունից… ընդեղ էլ պրոբլեմ կա: Կարող է հաշի՞վ են տեսել՝ ես չգիտեմ»:

Aravot.am-ը Ա. Ադիբեկյանից հետաքրքրվեց՝ այդ ինչե՞ր գիտի պարոն Հայրիկյանի կենսագրությունից: Սոցիոլոգը պատասխանեց. «Ուզում եմ ասել, որ հաճախ մենք պիտի պատճառները փնտրենք մարդու անձնական կենսագրության մեջ և ոչ այնքան քաղաքական: Տվյալ դեպքում պատճառը թողնել միայն մի պետության խռովության, խարդախության վրա մյուսի նկատմամբ, ու դա խարսխել ինչ-որ ոչ առաջնակարգ քաղաքական գործիչի վրա, մի քիչ մեծամտություն է: Դա կարող է կենցաղային հողի վրա լինել: Դրա համար Հայրիկյանի հայտարարություններին պիտի մի քիչ զգուշորեն մոտենալ»:

Պարոն Ադիբեկյանն ասուլիսում Պ. Հայրիկյանի սպանության փորձի առնչությամբ առաջ էր քաշել խանդոտ կանանց վարկածը: Հետաքրքրվեցինք՝ նա ի՞նչ հիմքեր ունի այդպիսի կարծիք հայտնելու համար: Ա. Ադիբեկյանը պատասխանեց. «Կիրովի սպանությունը արել է խանդոտ ամուսինը իր կնոջ խանդի հողի վրա: Իսկ կնոջը, ով մոտիկ էր Կիրովի հետ և նրանք կարող էին ամուսնանալ, այնքան է հոգեբանորեն լարել, որ կինն է սպանել Կիրովին: Դրա համար պետք է զգույշ լինել վերլուծություններում: Իմաստ չունի հիմք չունենալով մի մեծ երկրի հատուկ ծառայությունների նկատմամբ հայտարարություններ անել: Կարևոր են ոչ միայն պատճառները, այլև հետևանքները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. մնաց says:

    Որ ուզում եք իմանալ՝ Ադիբեկյանը Հայրիկյանի մահափորձի հետ ամենաուղիղ կապն ունի: Դեպքից երկու օր առաջ Հայրիկյանը սպառնաց գլուխը պոկել, իսկ թե ինչի համար, բոլորս էլ գիտենք:

  2. Hakob Dinq says:

    Ինչու է ազգս այսքան անհամբեր, անպատասխանատու, անշրջահայաց, անպարկեշտ, անդեմն, ցածր մակարդակի…….Ամեն մեկը ուզում է ինչ որ սենսացիոն բան հորինի, որ երևելի դառնա: Այս իրավիճակում անհեթեդ բաներ մի խոսացեք, դրանով օգտակար ոչինչ չեք անում, մի քիչ համբերություն ունեցեք, հետո ամեն ինչ կպարզվի:

  3. Aram says:

    Որ ադիբեկյանը այնքան սոցիոլոգ է, որքան թուղթ ու գիր բացողը ատամնաբույժ, ինքն էլ գիտի:
    Որ Հայրիկյանը կարծում է, թե Չերչիլի մակարդակի քաղաքական գործիչ է, կամ Բեն Լադենի չափ կարևոր անձնավորություն իրենից բացի բոլորը գիտեն:
    Ռուսաստանը աչքիս լույսը չի, կասեի փուշն է, բայց մի քիչ պատասխանատվություն ունեցող մարդը Ռուսաստանի մասին նման հայտարուրթյուն չէր անի, եթե իհարկե նպատակ չունի, որ պետդեպարտամենտի կամ ՖեԷսԲի-ի Ճ կարգի պաշտոնյա իր ազգանունը մի երկու անգամ արտաբերի:

  4. Թաթուլ says:

    Ահարոնին խորհուրդ եմ տալիս մեկնաբանություններ չանել և լռել, որովհետև նրա ցանկացած ելույթ նողկանք է առաջացնում: Խոսքիս մեջ համոզվելու համար նրան առաջարկում եմ սոցհարցում իրականացնել մեկ հարցով. բնակչության որ մասն է իրեն լուրջ ընդունում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728