Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը պատմել է նախընտրական Հայաստանից. Քոչարյանին չի մեկնաբանել

Փետրվար 04,2013 11:56

Հայաստանում այսօր իրավիճակն այնպիսին է, ինչպիսին լինում է քաղաքակիրթ երկրներում ընտրություններից առաջ: Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի և «Օգոնյոկ» պարբերականի հետ զրույցում այսպես է ընտրությունների շեմին գտնվող Հայաստանը բնութագրել ՀՀ նախագահ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

«Մարդիկ ուշադիր հետևում են պայքարի ընթացքին, որին մասնակցում են արժանի քաղաքական գործիչներ: Նրանցից ոչ մեկին ես թշնամի չեմ համարում: Ընդդիմախոս՝ այո, բայց ոչ թշնամի: Ես ինքս օգտվում եմ օրենքով սահմանված բոլոր հնարավորություններից արդյունավետ նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար: Բոլոր թեկնածուների համար հավասար հնարավորություններ են ստեղծված, ոչ մեկ նրանց համար արգելքներ չի ստեղծում: Երկրում արդեն իսկ աշխատում են միջազգային դիտորդների մի քանի խմբեր: Նրանց համար էլ ստեղծված են բոլոր հնարավորություններն ընտրությունների ընթացքը օբյեկտիվ գնահատելու համար: Մամուլը բաց է բոլոր տեսակետների համար, թեկնածուների գրանցումը նույնպես բաց է եղել», – հայտարարել է Սարգսյանը:

Սարգսյանը հրաժարվել է մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում «քաղաքական մրցակցությունն ընտրություններից առաջ մի տեսակ տիկնիկային է դարձել»:

«Չեմ մեկնաբանի տարբեր քաղաքական հայտարարություններ, որոնք հնչել են այս օրերին, քանի որ դրանք արվում են սեփական շահերից ելնելով», –  ասել է ՀՀ նախագահը:

epress.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728