Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Հայրիկյանի՝ ուսումնասիրում են, թե հիվանդանոցում անցկացրած օրերը որքանով են ազդել իր վարկանիշի վրա

Փետրվար 04,2013 11:41

NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Պարույր Հայրիկյանը նշել է, որ այժմ քսանհոգանոց խումբ է աշխատում, որոնք լուրջ ուսումնասիրություններ են անում եւ պետք է տան 14 հարցի պատասխան:  Խմբի ուսումնասիրության առաջին արդյունքների մասին պարզ կդառնա այսօր երեկոյան:

Պարույր Հայրիկյանը նշել է, որ  պետք է ուսումնասիրեն, թե իր՝ հիվանդանոցում անցկացրած եւ քարոզարշավ չարած օրերը որքանով են ազդել իր վարկանիշի վրա, որովհետեւ քարոզարշավի մյուս օրերին նրա վարկանիշը կես տոկոսով աճում է: Եթե հիվանդանոցում անցկացրած օրերը ազդել են նրա վարկանիշի վրա  եւ այն նույն ընթացքով չի աճել, ապա հավանաբար կդիմեն ՍԴ՝ ընտրությունները տասնհինգ օրով հետաձգելու համար: Իսկ եթե հիվանդանոցում անցկացրած օրերը չեն ազդել նրա վարկանիշի վրա, եւ վարկանիշը շարունակել է աճել, ապա չեն դիմի ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու համար:

Պարույր Հայրիկյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ նույնիսկ ամենավատ վիճակում էլ չի դիմի ՍԴ՝ նոր ընտրություններ անցկացնելու պահանջով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Այնքան եմ վախենում, որ Պարույր Հայրիկյանն էլ նմանվի Արտաշես Գեղամյանին ու անցնի իշխանությունների կողմը…. Մեր իշխանությունների մոտ լավ է ստացվում կաշառելը. Հույսս միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է..

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728