Մոսկվայում մեկնարկած շախմատի «Moscow Open» շախմատային փառատոնի երկրորդ տուրում տղամարդկանց ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող հայաստանցիներ, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն ու միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն են տարել եւ ընթանում են միավոր չկորցրած 31 շախմատիստների շարքում: Գաբուզյանն անհատական գործակիցներով 3-րդն է, իսկ Հայրապետյանը՝ 31-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ