Ստամբուլի ոստիկանապետ Հուսեյն Քապկինը վստահություն է հայտնել, որ 33-ամյա ամերիկուհի Սարայ Սիերան մահացել է գլխին ստացած հարվածից։
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Նյու Յորքի բնակիչ Սիերայի մահվան կապակցությամբ 11 մարդ է բերման ենթարկվել։
Երկու երեխաների մայր Սարայ Սիերան Թուրքիա էր եկել հունվարին, նա սիրողական լուսանկարչությամբ էր զբաղվում։ Ամերիկուհին անհետացել էր հունվարի 21-ից։
Նրա մարմինը հայտնաբերվել էր շաբաթ օրը՝ Ստամբուլի հնադարյան կիսավեր պարիսպների մոտ։
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան