Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը մրցակցությունից դուրս է. Նեզավիսիմայա Գազետա

Փետրվար 04,2013 10:50

«Սերժ Սարգսյանը մրցակցությունից դուրս է». ռուսական «Նեզավիսիմայա Գազետա» թերթը այսպիսի վերնագրով հոդված է հրապարակել Հայաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանի մասին: Հոդվածագիրը, խոսելով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի մասին, տարակուսում է, որ դա կարող էր տեղի ունենալ քաղաքական դրդապատճառներով:

«Մոտեցող նախագահական ընտրությունները խոստանում էին լինել ամենատխուրը Հայաստանի ամբողջ հետխորհրդային ժամանակաշրջանի համար: Երկրում քաղաքական դաշտն այսօր այնպիսին է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ մրցակցել թերևս կարող էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կամ էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը»,- գրում է թերթը՝ նշելով, որ ընտրությունների քարոզարշավից առաջ Քոչարյանը հայտարարեց, որ սխալ է համարում դեմ գնալ Սարգսյանին, որին ինքն է ցանկացել տեսնել այդ պաշտոնում իր նախագահությունից հետո:

«Իսկ երբ Երևանում փորձագիտական շրջանակներում քննարկում էին «վրացական սցենարի» հավանականությունը, այսինքն՝ ընտրություններում միլիարդատիրոջ հաղթանակը, որպիսին Ծառուկյանն է, «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը որոշեց չբարդացնել Սերժ Սարգսյանի կյանքը: Հնարավոր է՝ իրենը նույնպես: Այսպիսիով գործող նախագահը մտավ ընտրական գործընթացի մեջ՝ ունենալով ընդամենը նոմինալ մրցակիցներ և ընտրությունների առաջին փուլում վստահ հաղթելու մեծագույն հնարավորություններ»:

CIVILNET

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728