Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Կոմերսանտին»

Փետրվար 04,2013 10:46

ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հեռանկարներին, Աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորությանը և Իրանի հետ առևտրային հարաբերություններին: Հարցազրույցը թարգմանաբար ներկայացված է ստորև:

-Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հեռանկարները:

–  Ղարաբաղցիները իրենք պետք է որոշեն քաղաքական ինչ կարգավիճակով պետք է ապրեն ապագայում: Սա ինքնորոշման համար մղվող պայքարի դասական օրինակ է, և գոյություն չունի որևէ փաստարկ, որը կբացատրի` ինչու Արցախի ժողովրդի այս իրավունքը պետք է մերժված լինի: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են:

Էականորեն կարևոր է ամրապնդել մեր տարածաշրջանում սպառազինության նկատմամբ արդյունավետ վերահսկողության միջազգային մեխանիզմները: Ադրբեջանը, լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, գործնականում սկսեց սպառազինության համար պայքար և բացահայտորեն խախտում է Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագրի իր պարտավորությունները:

Մենք շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ: Սակայն այսպիսի պայմաններում որևէ առաջընթաց ակնկալելն իրական չէ: Բոլորը, ովքեր զբաղվում են այս խնդրով թե´ Մոսկվայում, թե´ Վաշինգտոնում և թե´ Փարիզում (Մինսկի խմբի համանախագահների մայրաքաղաքներն են), հրաշալի գիտեն, թե ում մեղքով մինչ օրս գտնված չէ լուծումը: Նրանք հրաշալի հասկանում են, թե ով է ընդհատել բանակցությունները Քի Ուեսթում և Կազանում: Եվ նրանք գիտեն, որ խնդրի էությունը հարակից տարածքների նկատմամբ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի վերահսկողության մեջ չէ, հետևաբար, որոշումը կախված չէ դրանց վերադարձից:

– Ի՞նչ կարող է անել Ռուսաստանըորպեսզի Ղարաբաղյան խնդիրը դառնա գոնե նվազպայթյունավտանգ։

-Ռուսաստանն այս հակամարտությունում կարևորագույն միջնորդ է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին։ Միայն շնորհիվ Ռուսաստանի միջնորդության հնարավոր եղավ 1994թ․ստորագրել հրադադար։

Լուրջ հույսեր էին կապվում Ռուսաստանի՝ բարձր մակարդակում վերջին միջնորդության հետ։ Բայց, ավաղ, Ադրբեջանը տորպեդահարեց այդ գործընթացը՝ մշտապես հանդես գալով արդեն փաստացի համաձայնեցված փաստաղթղում նոր լրացումներով ու փոփոխություններով։ Ես շնորհակալ եմ Ռուսաստանի բարձր ղեկավարությանը հակամարտության լուծման ուղիների փնտրմանը հետևողական և անձնական մասնակցության համար։ Վստահ եմ, որ բանակցային ձևաչափերում միայն նրա ներկայությունը զգալի սառեցնում է շատ տաք գլուխներ։

Առավել իրական է դառնում Հայաստանի երկաթուղային ապաշրջափակումը՝ Աբախազիայովճանապարհի բացումըԻ՞նչ է դա նշանակում երկրի համար:

-Շրջափակման ճեղքումը մեծ նվաճում կլիներ մեզ համար, առաջին հերթին՝ տնտեսության: Ներկայում մեր մի շարք ապրանքներ փոխադրումների անհնարինության կամ բեռնափոխադրումների թանկ լինելու պատճառով պարզապես մրցունակ չեն: Իհարկե, անհրաժեշտ է բոլոր չորս կողմերի համաձայնությունը: Վերջերս այցով մեզ մոտ էր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, և նա ինձ վստահեցրեց, որ Վրաստանի համար ճանապարհի բացումը ևս շահավետ է:

Ներկայում Իրանը Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերներից էԻնչպե՞ս եքկառուցում հարաբերությունները երկրի հետորի նկատմամբ շրջափակում է հայտարարելգրեթե ամբողջ աշխարհը:

-Նկատի ունեք Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սահմանած պատժամիջոցնե՞րը: Հազիվ թե դա կարելի է ամբողջական շրջափակում անվանել: Իհարկե, պաժամիջոցներ կան: Դրանք հարվածում են Իրանի տնտեսությանը և անդրադարձ հարվածով՝ նաև մեր տնտեսությանը: Սակայն մենք շարունակում ենք համատեղ նախագծերի իրականացումը, մասնավորապես հիդրոէներգետիկայի ոլորտում: Ներկայում ինտենսիվ ընթանում է Հայաստանը Իրանին կապող նոր միջազգային մայրուղու շինարարությունը, և հաջորդը երակաթուղային նախագծի հերթն է:

CIVILNET

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728