ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են. Սյունիքի մարզում` Գորիս-Սիսիան ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում` Չքնաղ-Ձորագլուխ և Նիգավան, Գեղարքունիքի մարզում` Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: