Լրահոս
Օրվա լրահոսը

Մոհամեդ Ալին կարող է մահանալ մոտ օրերս

Փետրվար 04,2013 10:38

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին (Կասիուս Քլեյ) մահացու հիվանդ է եւ կարող է մոտ ժամանակներս վախճանվել:
«Daily Mail» հանդեսի ինտերնետային կայքէջը, վկայակոչելով մարզիկի եղբորը՝ Ռահման Ալիին, տեղեկացնում է, թե 71-ամյա չեմպիոնը, որ 1984 թվականից տառապում է Պարկինսոնի հիվանդությունով, արդեն ի վիճակի չէ խոսել եւ իրեն էլ չի ճանաչում: «Նա կարող է մահանալ մի քանի ամսից, հնարավոր է՝ նաեւ մի քանի օրից: Չգիտեմ, նա կապրի՞ մինչեւ ամառ: Նրա ճակատագիրն Աստծո ձեռքում է», – հրատարակությանը ասել է Ռահման Ալին: Իսկ Մոհամեդ Ալիի կինն ամուսնու մոտ ոչ ոքի, անգամ հարազատներին չի թողնում, բայց իրավիճակն էլ չի մեկնաբանում:

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728