Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր այցելել է հրազենային վնասվածք ստացած ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին:
Պարույր Հայրիկյանն «Արմենպրես»-ին այս հանդիպման մասին պատմել է. «Այսօր ինձ այցելել էր Ամենայն Հայոց կաթողիկոսը և իր օրհնությունը տվեց ինձ: Դա շատ հաճելի էր ինձ համար: Իր հետ բերել էր նաև հաղորդություն և ասաց, որ այսօր պատարագի ժամանակ աղոթել են իմ առողջության համար»,-ասաց Հայրիկյանը՝ հավելելով, որ զրուցել են և վերհիշել երիտասարդ տարիները:
Լուսանկարը՝ Հայրիկեան Նախագահ ֆեյսբուքյան էջից
Կեցցե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Հետո էլ ասում են թե ազգի ճակատագիրը
կաթողիկոսի հեչ պետքը չի: Տեսա՞ք, ոնց այցելեց, նույնիսկ օրհնանք տվեց:
Իսկ մարտի 1-ի զոհերի հարազատներին հայրապետական այցելություն չէր հասնում
Վազգեն առաջինից հետո մեր այս Կաթողիկոսը իր վարքագծով արժե արդյոք այնքան, որ նեղսրտվենք, թե ինչու մարտի մեկի հարազատներին չայցելեց. Ես նույնիսկ կասկածում եմ, որ նրա այցը նշանակություն է ունեցել Պարույր Հայրիկյանի համար, առավել ևս նրա օրհնությունը. Թող Կաթողիկոսն աղոթի ինքն իր համար, որպեսզի աստված իրեն ների.