Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացած արագ շախմատի Հայաստանի 2013 թվականի առաջնությունում չեմպիոնի կոչումը վիճարկեցին 24 շախմատիստներ, նրանց թվում՝ գրոսմայստերներ, դասական շխամատի հանրապետության չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արսեն Եղիազարյանը, Լեւոն Բաբուջյանն ու Գեւորգ Հարությունյանը: Ութ հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ չեմպիոնի կոչումը նվաճեց Լեւոն Բաբուջյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ