Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքյան դժգոհությունների ու սոցիալական ցանցերի նորույթների մասին

Փետրվար 03,2013 15:49

Նորից դժգոհություններ, քննադատություններ ֆեյսբուքի, իսկ ավելի շատ ֆեյսբուքի օգտատերերի մասին: Համացանցը միշտ ակտիվ է, սոցցանցերի օգտատերերը՝ էլ ավելի:

«Էսօր Facebook-ը նման է իմ զորամասի ճաշարանին՝ ստուգման եկող գեներալի համար հատուկ պլպլացրած և գարու միջի յուղի հայրենասիրական «պերեբոռ»-ով», – վերջերս նման գրառում էր արել Պետրոս Ղազարյանը:

Արմեն Դուլյանն էլ կարծում է, թե ֆեյսբուք մտնելն արդեն դժվար է դարձել. «…Մարդ անընդհատ ինքն իրեն համոզում է՝ այլեւս չմտնես… Ինչ տարածված է դարձել սրիկայությունը՝ պարզապես վիրավորել՝ իմանալով, որ քեզ համարժեք պատասխան մարդը թույլ չի տա… Ու հետո էլ երեւի գնալ ու յարին ասել՝ այ սրան տենում ես՝ էն օրը ոնց պորտը տեղը դրեցի, մի հատ ձեն չհանեց… Ու չի հասկանում յարը, որ ձեն չհանողը պարզապես չի կարող իջնել այդ մակարդակին… Դժվար է դարձել Ֆեյսբուք մտնելը՝ անհաջողակների մաղձը միանգամից վանում է…», – գրել է նա:

Թեև օգտատերերից շատերը դժգոհում են ֆեյսբուքից, մեկնաբանություններում վատաբանում կամ քննադատում ուրիշներին, բայց միևնույն է՝ սոցցանցից «հրաժարվել» չեն կարողանում. համաձայնեք, ոչ բոլորին է հաջողվում հեռու մնալ ֆեյսբուքից: Եվ հավանաբար դա է պատճառը, որ ֆեյսբուքը դարձել է առաջատար աշխարհի շուրջ 127 երկրներում:   www.vincos.it –ը հայտնել է, որ 10 տարվա գործունեության ընթացքում Ֆեյսբուքը  դարձել է առաջատար աշխարհի 137-ից 127 երկրներում: Արդեն 1 միլիարդ օգտատեր ունեցող Ֆեյսբուքը մոտ 1 տարի առաջ սկսեց գրավել այնպիսի երկրների շուկաները, ինչպիսիք են Հայաստանը, Կիրգիզյան, Վիետնամը և Լատվիան: Եթե 2009 թվականին ֆեյսբուքը մրցակցում էր ավելի քան 10 այլ սոցցանցերի հետ, ապա 2012-ի դրությամբ շուկայում իրենց դիրքերը կարողացան պաշտպանել դրանցից միայն 5-ը QZone (Չինաստան), Вконтакте и Одноклассники (Ռուսաստան և ԱՊՀ ), Cloob (Իրան) և իհարկե նաև Facebook-ը:

Ի դեպ, odnoklassniki.ru ևս նորույթ ունի, Vesti.ru-ն հայտնել է, որ սոցցանցից օգտվողները այժմ կարող են իրենց ստատուսներին լուսանկար և հղում ավելացնել: Նշումը ցուցադրելու կամ դրան հղում ավելացնելու համար անհրաժեշտ է սեղմել երկու կանաչ կոճակներից մեկը՝ «Ավելացնել նկար» կամ «Ավելացնել տեքստ կամ հղում»: Մուլտիմեդիային նշումները դարձել են 2013-ին Օդնոկլասնիկի առաջին խոշոր նորարարությունը:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728