Տավուշի մարզի գործարարների տարածքային միության խորհրդի որոշմամբ 2012 թվականի Տավուշի մարզի լավագույն գործարարի «ԴԱՎՈՍ» մրցանակը որոշվել էր շնորհել «Հաղարծին» հյուրանոցային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանին:
Ս/թ փետրվարի 2-ին, Դիլիջանի «Հաղարծին» հյուրանոցային համալիրում տեղի ունցավ 2012 թվականի Տավուշի մարզի լավագույն գործարարի «ԴԱՎՈՍ» մրցանակի հանձնման միջոցառումը:
Միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորման և Տավուշի մարզի գործարարների տարածքային միության նախագահ Սերգեյ Բարսեղյանը, Տավուշի Թեմի առաջնորդ Տեր Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Տավուշի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Վարդգես Հովակիմյանը և այլ պատվավոր հյուրեր:
Մրցանակը Արմեն Աբգարյանին հանձնեց Սերգեյ Բարսեղյանը:
Նույն միջոցառման ընթացքում Տավուշի մարզպետի կողմից Արմեն Աբգարյանին շնորհվեց Տավուշի պատվավոր քաղաքացու կոչում:
ՏՄԳ(Գ)ՏՄ մամլո քարտուղարություն