Փետրվարի 3-ին, ժամը 11.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ դեռևս չպարզաբանված հանգամանքներում կամրջից նետվել է Շահումյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 55 տան բանկիչ` 1981 թ. ծնված Ա. Խաչիկյանը:
Իսկ երեկ, փետրվարի 2-ին, կանխվել է ինքնասպանության փորձ: Ժամը 19.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի հրապարակում քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով դեպի գետնանցում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատից 2 հերթապահ խումբ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Փրկարարների և ոստիկանների կողմից 1985 թ. ծնված Ա. Սարգսյանի ինքնասպանության փորձը կանխվել է:
ԱԻՆ