Հնդկաստանում 5 այն անձինք, ովքեր մեղադրվում են 23-ամյա մի ուսանողուհու բռնաբարելու ու սպանության մեջ, դատարանում իրենց անմեղ են հայտարարել։ Այս մասին տեղեկացրել են նրանց դատապաշտպանները Նյու Դելիի դատարաններից մեկում սկսված դատական նիստից հետո։
Աղմկահարույց այս դեպքը մեծ աղմուկ էր բարձրացրել Հնդկաստանում, որտեղ ցույցի ելած տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում էին մահվան պատիժ։ Դատարանը վկայություններն է լսելու փետրվարի 5-ի նիստի ընթացքում եւ սպասվում է, որ բոլոր վկայությունները լսելուց հետո կկայացնի առավելագույն պատժի մասին վճիռ։
Դատապաշտպանները բողոքում են, որ իրենց պաշտպանյալները ոստիկանության կողմից ենթարկվել են բռնությունների՝ նրանց ստիպելու համար ընդունել մեղքը։
Այս գործով վեցերորդ կասկածյալի դատն անց է կացվում առանձին, քանի որ վերջինս անչափահաս է։
Կարդացեք նաև
Նշված 6 անձանց մեղադրում են ուսանողուհուն ու նրա ընկերոջը դեկտեմբեր ամսին երկաթե մի ձողով ծեծելու, ապա՝ այդ ձողը սեռական հարաբերության ընթացքում կիրառելու մեջ։ Աղջիկը մահացել էր Սինգապուրի հիվանդանոցում դեպքից երկու շաբաթ անց։
Արամ Վանեցյան
«Ամերիկայի Ձայն»