Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 0:1 հաշվով պարտվել է «Գրանադեին»:
Հանդիպման միակ գոլը սեփական դարպասը խփել է Արքայական ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Նա մրցակից թիմի իրացրած անկյունային հարվածի ժամանակ գնդակն անհաջող է գլխով ետ մղել՝ այն ուղարկելով սեփական դարպասը: Հետագայում գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի ֆուտբոլիստների ջանքերը՝ շտկել իրադրությունը, հաջողություն չեն ունեցել եւ «Ռեալը» պարտվել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ինչպիսի ուրախություն:Բարսայի երկրպագու եմ,Ռեալում էլ կան սիրելի ֆուտբոլիստներ,բայց Ռոնալդոյին չեմ հավանում ոչ որպես խաղացող,այլ նրա մարդ տեսակը: