ՌԴ մայրաքաղաքում մեկնարկած «Moscow Open 2013» շախմատի ավանդական փառատոնի մեկնարկային տուրում Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ հաջող են մեկնարկել:
Տղամարդկանց ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող մեր շախմատիստներից հաղթանակ են տարել Հովհաննես Գաբուզյանը (նկարում), Հովիկ Հայրապետյանը, Ռոբերտ Աղասարյանը, Տիգրան Սիմոնյանը եւ Դավիթ Պետրոսյանը: Այս խմբի մրցաշարը նաեւ շախմատի Ռուսաստանի տղամարդկանց գավաթի փուլ է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ