ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական, Լոռու մարզի Հարթագյուղ-Լուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են` Գեղարքունիքի մարզում` Սելիմի լեռնանցքը, Սևան-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները, Վայոց ձորի մարզում` Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ելփին գյուղի և «Զանգեր» կոչվող հատվածները, Արագածոտնի մարզում` Ապարանի և Արագածի միջհամայնքային ճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: