Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը Վիկտոր Դալլաքյանին չընդունեց (Տեսանյութ)

Փետրվար 02,2013 18:25

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր անձամբ էր որոշում՝ ով իրեն այցելի, ով՝ չէ:

Առավոտյան նրան այցելության գնացած ԱԺ նախկին անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին եւ հայ-կազակական միավորման ներկայացուցիչ, գնդապետ Կարեն Զադոյանին այդպես էլ չթույլատրեցին Հայրիկյանի հիվանդասենյակ մտնել:

Պատճառները տարբեր էին:

Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լեւոն Օրլովի խոսքերով. «Հայրիկյանն  իրեն լավ է զգում, ինքն է որոշում՝ ում հետ շփվի, ում հետ՝ ոչ: Ում հետ ուզում է շփվել, շփվում է»:

Իսկ պարոն Հայրիկյանի մամուլի խոսնակ Սուսաննա Գրիգորյանն էլ պատճառաբանեց, որ որոշողը Հայրիկյանը չէ, այլ՝ բժիշկները. «Ասել են նրան հանգստանալ է պետք մոտ 6 ժամ: Դրանից հետո թույլ կտան այցելությունները»:

Տիկին Գրիգորյանը չէր հասցրել ավարտել խոսքը, երբ պարոն Հայրիկյանին այցելության եկավ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Գ. Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Մինասյանի հետ:

Լրագրողների հարցին՝ ձեզ հետ ուզո՞ւմ է շփվել պարոն Հայրիկյանը, նախարարն ասաց. «Գնամ, տեսնեմ»: Պարոն Մինասյանն էլ ասաց.

«Հակառակը բոլորի հետ հաճույքով զրուցում է, կարող  է ուզում է հանգստանալ, առողջականը լավ է»:

Պարոն Դումանյանը այցելությունից վերադառնալով՝ ասաց, որ պարոն Հայրիկյանը չի ասել՝ ում հետ է ուզում շփվել, ում հետ՝ չէ.«Առողջական վիճակը լավ է, հույս ունենք մոտ օրերս դուրս կգրվի, անհանգստանալու բան չկա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Պարույր Հայրիկյանը, Դալլաքյանի հետ չհանդիպելով, եռապատկեց այն հարգանքը, որ ես տածում եմ իր նկատմամբ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728