Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կրեմլը չի ուզում Հայրիկյանի հաղթանակը»

Փետրվար 02,2013 10:50

 «Ո՞ւմ էր պետք Պարույրին տեսնել զոհված. առաջացավ բնական, դեդուկտիվ հարցը գլխումս»,- ասում է Անկախության բանակի անդամ, ներկայումս Շվեդիայում բնակվող գրող Վահե Ավետյանը։

Ըստ նրա՝  միայն քաղաքականությունից անտեղյակ միամիտները չեն հասկանում, որ  Պարույր Հայրիկյանը  գնում էր սրընթաց ու վճռական հաղթանակի:

«Ո՞վ չի ուզում նրա’ մեր հաղթանակը: Կրեմլը չի ուզում: Հայաստանում իշխող ու իրենց ընդդիմադիր հորջորջող նամեստնիկները չեն ուզում:

Կրեմլի ու նամեստնիկների հետ մինչ օրս համագործակցած ու համագործակցող գաղութարարները չեն ուզում, նրանք, որ ընտրությունից ընտրություն կոչում են բռնապետությունը ընտրված ըստ ժողովրդավարական սկզբունքերի»,- ասաց  Վահե Ավետյանը։

Ի դեպ, նա Պարույր Հայրիկյանի մահափորձի մասին տեղեկացել էր «Շանթ Հարությունյանից՝  «Ա1+»-ին հարցերի պատասխանները  ուղարկելուց  մի քանի ժամ հետո։

Վտարանդի  գրողները  ակտիվորեն Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն անդրադառնում են ՀՀ նախագահի ընտրություններին։  Արդյո՞ք Վտարանդի գրողների հարցով դիմել եք Նախագահի թեկնածուներին, մանավանդ նրանք ակտիվորեն քարոզարշավ են իրականացնում նաեւ Ֆեյսբուքում։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Գրողը,՝ ճիշտ է կիսով չափ: Մեկ նախադասությամբ ասած,՝ Հայրիկյանի վրա մահափորձը,՝ միայն
    մեկ պատճառով էր, հանկարծ թույլ չտալ, որ ընդիմադիր երեք գլխավոր ուժերը համախմբվեն, այն
    մեծ վտանգ կլիներ իշխող հանցախմբի համար, թեպետ նրանք ունեն շատ տարբերակներ, ասենք,՝
    հոկտեմբերի 27-ը, մարտի1-ը և արդեն վաղուց մոռացված,՝ Արթուր Մկրտչյանի, իբր՝ ինքնասպա-նությունը: Ժամանակը ամեն բան կբացահայտի, բայց ոչ այս հանցախմբի օրոք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728