Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում կազմակերպվել էր իրանական արտադրության ապրանքների ցուցահանդես

Փետրվար 01,2013 23:08

Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգ­ի միջև
գոյություն­ ունեցող բարեկամակա­ն և փոխշահավետ­ տնտեսական կապերի ամրապնդման­ և համագործակ­ցության զարգացման նպատակով`   այսօր Կապանում իրանական արտադրությ­ան ապրանքների­ ցուցահանդե­ս էր կազմակերպվել, որտեղ ցուցադրության էր դրվել նաեւ իրանական տրակտորներ:

iranakan traktornerՑուցահանդեսը եւ Կապանի մշակույթի կենտրոնում համատեղ կազմակերպված միջոցառումը նվիրված էր ԻԻՀ հեղափոխության 34-րդ տարեդարձին: Հանդիպման ժամանակ Սյունիքի մարզպետն ու Արեւելյան Ատրպատականի նահանգապետը կարեւորել են երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունները եւ պատրաստակամություն են հայտնել զարգացնելու այն: «Հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու լայն հնարավորություններ կան էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության եւ տրանսպորտի բնագավառներում: Տա աստված, որ մենք բոլորս վկան լինենք  երկու երկրների տնտեսական, առեւտրային եւ  մշակութային հարաբերությունների զարգացմանը: Մեր տնտեսական համագործակցության շահը` 500 մլն դոլարից կհասցնենք 1 մլրդ դոլարի, եւ առավելագույն շահն այդ հարաբերություններից կստանան Սյունիքի մարզը եւ Արեւելյան Ատրպատականը: Միեւնույն ժամանակ ստրատեգիական առումով մենք մեզ համարում են հայ ժողովրդի կողքին», -ասաց ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի նահանգապետ Ալիզեռա Բեյգը եւ նշեց, որ այդ համագործակցությունները կարող են դրական պատգամներ ուղարկել ամբողջ աշխարհին:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շեշտեց, որ հարեւան երկիրը Հայաստանին կարողացել է ձեռք մեկնել դժվարին պահերին, եւ մինչեւ օրս հուսալի գործընկեր է հանդիսանում:  «Անկախության 21 տարիների ընթացքում միակ հուսալի ճանապարհը Իրան-Հայաստան ճանապարհն է: 2008թ.-ի օգոստոսին Ռուսաստանի եւ Վրաստանի ընդհարումների ժամանակ իրանական կողմը բացեց ճանապարհները եւ ամբողջությամբ հնարավորություն տվեց ցորենի, վառելիքի, սննդի տեղափոխությունն իրականացնել այդ ճանապարհով: Էսօր մենք ունենք տնտեսական լուրջ խնդիրներ. Իրան-Հայաստան գազամուղը, բարձրավոլտի 3-րդ գիծն է կառուցվում, ՀԷԿ-ի կառուցման մեկնարկը տվեցինք, արդենք օրակարգում քննարկվում է Իրան-Հայաստան երկածթգծի կառուցման հարցը, հյուսիս-հարավ ճանապարհը պետք է կառուցվի: Մի խոսքով, ունենք  խնդիրներ, որոնք օրակարգում են, եւ մի մասն արդեն սկսված է: Սա մեզ մեծ հույս է տալիս եւ պարտավորեցնում է, որ հարաբերություները կարողանանք ամրապնդենք ու շարունակենք, եւ մենք` սյունեցիներս, պետք է փորձենք այդ հարաբերությունների մեջ ունենանք մեր լուրջ դերակատարումը, մենք կամուրջ ենք հանդիսանալու», – ասաց Սյունիքի մարզպետը:

Գյուղատնտեսական ոլորտում Սյունիքի մարզի հետ կապված ծրագրերի եւ ստորագրված համաձայնագրի մասին կանդրադառնանք առաջիկայում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728